Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի հերթական ռազմաշունչ հայտարարությունները։
«Դա հերթական անգամ հաստատում է, որ Բաքուն, բացահայտորեն անտեսելով խաղաղության, այլ ոչ թե պատերազմի պատրաստվելու եւ ռազմական հռետորաբանությունից հրաժարվելու միջազգային հանրության կոչերը, իր արարքներով եւ հայտարարություններով լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի բնակչության, այլ ողջ տարածաշրջանի համար»,- հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը։
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ գարնանային Նովրուզ տոնի կապակցությամբ ունեցած իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «հայ օկուպանտների ձեռքով անմեղ ադրբեջանցիների թափած արյունը անհատույց չի մնա»։





























