Հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի՝ այսօր՝ մարտի 19-ին, ձեռնարկած հարձակման հետեւանքով վիրավորված հայ զինծառայողներից մեկին տեղափոխել են ԼՂՀ Մարտակերտի զինվորական հոսպիտալ:

NEWS.am-ին հոսպիտալից հայտնեցին, որ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նշենք, որ վիրավորված զինծառայողների անունները դեռ հայտնի չեն:

Նշենք, որ մարտի 19-ին ժամը 08:30-ի սահմաններում հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում է ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տեւած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը եւ օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետեւ հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:

Ցավոք, հայկական կողմն ունի 3 զոհ եւ 4 վիրավոր: