Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ Գերագույն հանձնակատարի վարչության զեկույցում ուղղակիորեն ասվում է, որ «Իսլամական պետության» գրոհայինները ցեղասպանություն  են իրականացրել Իրաքի ազգային-կրոնական փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ։

Զեկույցում նշվող վկայությունների մեջ կան կտտանքների, սպանությունների, առեւանգումների, կրոնափոխության, մանկահասակ երեխաների հավաքագրման եւ սեռական ստրկության ենթարկելու ապացույցներ։ Այս մասին գրում է  BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ինչպես նշում է վարչությունը, գրոհայինների արարքները բնութագրվում են որպես հնագույն համայնքը բնաջնջելու ցանկություն։