Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ակտիվորեն պատրաստվում է Դաունի համախտանիշով հիվանդ անձանց միջազգային օրվան։ Կիեւի քաղխորհրդի նիստում նա պատգամավորներին կոչէ արել տարբեր գույների գուլպաներ կրել։
Այսօր Դաունի համախտանիշ ունեցող երեխաներ Կիեւի քաղխորհրդի շենքի մոտ երփներանգ գուլպաներ են բերել՝ այդկերպ ուշադրություն հրավիրելովմիջազգային օրվա եւ իրենց խնդիրների վրա։ Երեխաների ծնողներ կոչ են արել պատգամավորներին՝ ուշադրության կենտրոնում պահել Դաունի ախտանիշով հիվանդ երեխաների խնդիրները։
Նշենք, որ Միջազգային օրը սկսել են նշել 2006 թվականից, եւ այն նշվում է ամեն տարվա մարտի 21-ին։





























