Չինաստանի հարավային Գույլին քաղաքում քարաթափման հետեւանքով 7 մարդ զոհվել եւ 25 հոգի վիրավորվել է: Տեղական իշխանությունների հաղորդմամբ, տուժածներից 8 հոգի Թայվան կղզու բնակիչներ են:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան: Չինացի զբոսաշրջիկների խումբը լեռներից մեկի ստորոտին քարաթափման տակ է հայտնվել: Չորս հոգի տեղում է մահացել, երեքը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Փրկարարների տվյալներով, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից 13-ին արդեն դուրս են գրել: