«Իսլամական պետություն» խմբավորումը Հյուսիսային Իրաքում մահապատժի է ենթարկել իր 18 գրոհայիններին՝ մեղադրելով նրանց քրդական բանակի հետ կապ պահպանելու եւ նրանց հանձնվելու մտադրության մեջ։ Այս մասին գրում է BasNews-ը։
Գրոհայինները տեղի արաբներ են եղել, որոնք անցել էին ԻՊ շարքերը այն բանից հետո, երբ վերջինս իր վերահսկողությունն էր հաստատել այդ տարածքում, հաղորդում է Mignews-ը։
Նշենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում քրդական ուժերը նշանակալի հաջողություններ են գրանցել ԻՊ գրոհայինների դեմ պայքարում՝ դուրս մղելով նրանց Քիրքուք քաղաքի նավթահանքերի տարածքներից։



























