Մարտի 18-ին, ժամը 12.30-ին, Թաիրով գյուղի բնակիչ Մովսես Բ.-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրեն պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ապակին կոտրելով՝ սրահից գողացել են ձայնարկիչի շարժական էկրանը եւ ինքը բռնել է հանցագործին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հանցանքը կատարել է ՌԴ քաղաքացի, 20-ամյա Եգոր Պ.-ն` սեփականատիրոջը պատճառելով 190.000 դրամի նյութական վնաս:
Եգոր Պ.-ն բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:





























