Մարտի 18-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Րաֆֆու փողոցում գտնվող եկեղեցու հետնամասում՝ մանկական խաղահրապարակում, մի կին գողացել է մեկ այլ կնոջ դրամապանակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին նշված խաղահրապարակում 27-ամյա Անի Ե.-ն գողացել է 55-ամյա Ռուզաննա Հ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ եւ սուպերմարկետի զեղչի քարտ՝ պատճառելով 35.000 դրամի նյութական վնաս:
Անի Ե.-ն բերման է ենթարկել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:





























