Թունիսում թանգարանում մարդկանց պատանդ վերցնելու կասկածանքով 9 մարդ է ձերբակալվել։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։

Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են 4 մարդու, որոնք անմիջականորեն մասնակցել են հարձակմանը, եւս 5 մարդ ձերբակալվել է ահաբեկիչների հետ կապ ունենալու կասկածանքով, գրում է Gazeta. –ն։

Նշենք, որ նախօրեին անհայտ անձինք Թունիսի թանգարաններից մեկում պատանդ էին վերցրել այցելուներին։ Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 20 մարդ, ավելի քան 40-ը՝ վիրավորվել։