ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանձնարարել է կառավարությանը նոր բնապահպանական չափորոշիչներ պատրաստել, համաձայն որոնց ընկերությունները ստիպված կլինեն կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, հաղորդում է Associated Press-ը։
Կառավարությունը պետք է հստակեցնի ընկերությունների ցանկը, որոնց վրա տարածվելու են աղտոտման նոր չափորոշիչները։ Նորմատիվների մշակումով զբաղվելու են ոլորտային հանձնախմբերը։
Օբաման նաեւ մտադիր է ստորագրել ջերմոցային արտանետումների թիրախավորման հրամանագիրը։ Սպիտակ տունն ակնկալում է, որ մյուս երկրները կհետեւեն ԱՄՆ օրինակին։





























