Եմենի նախագահը տարհանվել է Ադեն քաղաքում նախագահական նստավայրի վրա կազմակերպած ավիահարվածից հետո։
2015թ. հունվարին շիական «Անսալ Ալլահ» շարժման կողմից մայրաքաղաք Սանայի նախագահական նստավայրը գրավելուց հետո նախագահ Աբդ Ռաբբբու Մանսուր Հադին հրաժարականի դիմում էր ներկայացրել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սակայն նախագահին հաջողվել էր փախուստի դիմել տնային կալանքից եւ հաստատվել Ադենում, որտեղ նա հետ էր վերցրել հրաժարականի իր դիմումը։





























