Հայաստանը մահմեդական հոգեւոր առաջնորդներին հրավիրել է՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Այս մասին մարտի 19-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի շրջանակում Հայաստանում գտնվող տարբեր երկրների լրագրողների հետ Էջմիածնում հանդիպման ժամանակ ռուսաստանցի լրագրողի հարցին ի պատասխան՝ նշեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:
«Մենք հրավիրել ենք, մասնավորապես, արաբական երկրների մահմեդական հոգեւոր առաջնորդներին, որտեղ բազմաթիվ հայեր են ապաստանել»,- հայտարարեց Գարեգին Բ-ն:
Նա հավելեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հրավիրվել են նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդներ:





























