«Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցություն կդառնա։
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հայտարարել է, որ ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ:
Նախաձեռնող խումբը մշակել է կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագիծ եւ առաջիկայում կհրավիրի հիմնադիր համագումար: Համագումարի օրը կհաղորդվի լրացուցիչ:
Նշենք, որ կառավարման խորհրդի կազմում 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել էին 7 անձինք, այդ թվում՝ ազատամարտիկ, նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։





























