Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի եւ Կուրղինյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 45-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 39 երթուղու ավտոբուսում 41-ամյա Կարինե Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են բանկային քարտեր եւ 24.800 դրամ:

Գողոնն առգրավվել է:

Կատարվում է հետաքննություն: