Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Իսահակյան-Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 39-ամյա Կարեն Ղ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 10-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում է ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: