Մարտի 19-ին, ժամը 20.30-ին, Վերին Դվին գյուղի մի բնակիչ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ գյուղի դաշտում հողը վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համագյուղացի Յակով Պ.-ն ձեռքերով հարվածել է իրեն եւ պատճառել վնասվածքներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Յակով Պ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է հետաքննություն: