Մարտի 19-ին, ժամը 12.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք եւ զինամթերք է թողնում Օղակաձեւ զբոսայգում գտնվող սրճարաններից մեկի շատրվանների մոտ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված վայրում հայտնաբերել են 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի՝ 90 եւ 5.6 մմ տրամաչափի, առանց գնդակի 50 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:





























