Արցախյան առաջնագծում կրկին լարված է. Պաշտոնական Բաքուն, չհարգելով իրենց իսկ կողմից խնդրած հրադադարի ռեժիմը, հերթական անգամ արկածախնդիր գործողություններ է կատարում սահմանին, որի հետեւանքով, բնականաբար, դաժան պատիժ է ստանում, սակայն զոհվում են նաեւ մեր երիտասարդ նորակոչիկները: Այս մասին հայտարարություն է տարածել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Փաստ է, որ մենք գտնվում ենք չհայտարարված պատերազմում, որի վերջնակետը, համոզված ենք, լինելու է միայն այն ժամանակ, երբ Բաքուն ստիպված լինի կապիտուլիացիոն ակտ ստորագրել պաշտոնական Ստեփանակերտի հետ: Մենք՝ իբրեւ ողջ պատերազմն անցած ջոկատներ, երկրապահներ, կրկին հայտարարում ենք, որ պատրաստ ենք առաջին իսկ հրամանի դեպքում մեկնել առաջնագիծ եւ փոխարինել այնտեղ կանգնած ժամկետային զինծառայողներին: Պատերազմը սարերի հետեւում չէ, թուրքը պետք է արժանի պատիժ ստանա:

Վազգեն Սիսլյան (ՍԴՀԿ ազատամարտիկների խորհրդի համակարգող,ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալ)

Ռազմիկ Մադարյան (Մեծն Մուրադ ջոկատի փոխհրամանատար, պահեստազորի մայոր)

Վոլոդյա Ազատյան (Փարամազ ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ), ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ