Երեւանում այսօր՝ մարտի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. 5-ամյա երեխայի ձեռքը մնացել է մսաղացի մեջ:
NEWS.am-ին ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Այս պահին բժշկական կենտրոնում են փրկարարները, որոնք բժիշկների հետ առաջին բուժօգնությունն են ցուցաբերում փոքրիկին:





























