Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր պետություն է, որ կյանքի է ոչում ազատության, ինքնիշխանության գաղափարները՝ իր Սահմանադրությամբ, կայացած պետական հաստատություններով եւ ազատ հասարակությամբ։ Ադ մասին մարտի 20-ին «Արարտ ստորոտին» միջազգային մեդիահամաժողովում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
«Լեռնային Ղարաբաղի նորագույն պատմությունն ինձ համար, առաջին հերթին, վերածննդի պատմություն է։ Ի հեճուկս բոլոր դժվարություններին ե փորձություններին, մենք կարողանանք պաշտպանել ազատության եւ ապագայի ընտրության իրավունքը։ Սահմանափակ ռեսուրսների ե շարունակվող շրջափակման պայմաններում, մեզ հաջողվեց վերականգնել տնտեսությունը, ձեւավորել ժողովրդավարական հաստատություններ եւ հետեւողականորեն մրապնդել դրանք»,- ասել է Միրզոյանը։
Ըստ նախարարի, Լեռնային Ղարաբաղի քաղաքական մշակույթի անբաժանելի մաս են ազատ, ադար եւ մրցակցային ընտրությունները․ «Սկսած 1991 թվականից մեր հանրապետությունում կայացել են 5 նախագահական եւ 5 խորհրդարանական ընտրություններ, աեւ տեղական մարմինների բազմաթիվ ընտրություններ, որոնք արժանացել են միջազգային դիտորդների բարձր գնահատականին»- նշել է նա։





























