Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է աֆղան կնոջ քարկոծության մեջ մեղադրվող 4 տղամարդու։ Կնոջը, որը մզկիթում Ղուրանի մի քանի պատճե էր այրել, ամբոխը դուրս էր բերել Քաբուլի մզկիթից, քարկոծելով սպանել, ինչից հետո այրել նրա մարմինը։ Այս մասին հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Մահացած կնոջ բարեկամների խոսքով՝ նա երկար ժամանակ հոգեկան խնդիրներ է ունեցել։