ԱՄՆ եւ դաշնակիցների կոալիցիոն ուժերը 2 օրվա ընթացքում 8 օդային հարված են հասցրել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին։ Այս մասին հայտնել է զինված ուժերի հատուկ խմբի միավորված հրամանատարությունը։ Հարվածներից մեկը հասցվել է Սիրիայի Քոբանի քաղաքի մերձակայքում գրոհայինների դիքերին։ Այս մասին գրում է  BBC-ի Ռուսական ծառայությունը։

Եւս 7 ավիահարված է հասցվել ԻՊ հսկողության տակ գտնվող Իրաքի քաղաքներում։