ՌԴ Կազան քաղաքում հրդեհված «Ադմիրալ» առեւտրի տան գլխավոր վարձակալ, «Զարյա» ընկերության ղեկավար ադրբեջանցի Հուսեյն Ղահրամանովը ընդունել է 19 մարդու կյանք խլած հրդեհում իր մեղքը եւ բողոքարկել է խափանման միջոցը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ղահրամանովը բողոքարկել է կալանքը, սակայն դատարանը նրան ազատ չի արձակել։ Դատարանի դահլիճում նա հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը»,- մեջբերում է գործակալությունը դատական համակարգի ներկայացուցչին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղահրամանովին 2 ամսով կալանավորել են։
«Ադմիրալ» առեւտրի տան հրդեհը բռնկվել էր մարտի 11-ին եւ ընդգրկել 4 հազար քառ. մետր տարածք։ Հրդեհի հետեւանքով զոհվել էր 19 մարդ, վիրավորվել ավելի քան 50-ը։





























