Հայաստանը Թուրքիայի ալիբին է Լեռնային Ղարաբաղի հարցով դիրքերը պահպանելու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների հարցին՝ հայտարարեց իսպանական «El Pais» պարբերականի թղթակից Անտոնիո Էլորսան:
Նրա խոսքով, Թուրքիան չի ցանկանում փոխել դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի շուրջ՝ դրանով իսկ չվտանգելով Ադրբեջանի հետ դաշինքը: Անտոնիո Էլորսան, միաժամանակ, ընդգծեց, որ շատ կարեւոր ու անհրաժեշտ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
«Թուրքական հասարակության մեջ փոփոխություններ են տեղի ունենում: Հիմա իրավիճակը շատ ավելի լավ է, քան 20 տարի առաջ»,- հավելեց իսպանական պարբերականի թղթակիցը:





























