«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երեւան ժամանած Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների կուսակցության ներկայացուցիչները ԲՀԿ-ի հետ հանդիպել էին ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի ապարանյան տանը, որտեղ նրանք սկզբում իրենց նիստն են անցկացրել, այնուհետեւ՝ ճաշել են:
Եվ ահա «ՉԻ» աղբյուրներմ այս հանդիպումից հետաքրքիր դեպք պատմեցին: Հանդիպման օրը համընկել է Մեծ պահքը կիսվելու օրվա հետ, իսկ հայկական ավանդույթի համաձայն, այդ օրը գաթա են թխում՝ մեջը դնելով մետաղադրամ: Ըստ ավանդույթի, գաթան կտրելուց հետո ում բաժին է հասնում մետաղադրամով կտորը, նրա երազանքն էլ իրականանում է:
Այդ օրը գաթա եղել է նաեւ Լյովա Խաչատրյանի տանը: ԲՀԿ նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը հյուրերին պատմելով հայկական ավանդույթի մասին, առաջարկել է գաթան կտրելուց առաջ երազանք պահել: Գաթան կտրելուց հետո մետաղադրամով կտորը բաժին է հասել ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սաջադ Քարիմին: Վերջինս էլ ասել է, որ երբ կատարվի իր երազանքը, ինքը նորից կգա Հայաստան՝ այդ նույն տանը կպատմի երազանքի մասին, եւ իրենք կնշեն այդ իրադարձությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























