Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինը հայտարարել է, որ մահապատիժը մարդուն պատժելու անթույլատրելի ձեւ է՝ անկախ նրանից, թե ինչ բնույթի հանցանք է նա գործել։
Վատիկանում «Ընդդեմ մահապատժի» միջազգային հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս 1-ինը ընդգծել է, որ պատժի ամենածանր տեսակը ինքն իրենով խախտում է մարդու կյանքի անձեռնմխելիության օրենքը։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ընդ որում պոնտիֆիկոսը նշել է, որ մարդկությունը դեռեւս չի ստեղծել մահապատժի իրականացման մարդասիրական միջոցներ։





























