«Հիմնադիր խորհրդարանը» մարտի 28-ին, ժամը 16.00-ին, նախատեսում է հանրահավաք անցկացնել Գյումրիի Թատերական հրապարակում:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ հանրահավաք անցկացնելու մասին դիմումը արդեն ընդունվել է ի գիտություն Գյումրիի քաղաքապետարանից կողմից: Հարցին, թե մտավախություն չկա, որ թույլ չեն տա հանրահավաք անցկացնել եւ ոստիկանները չեն ապահովի անվտանգությունը, ինչպես եղավ Գյումրի ավտոերթի դեպքում, Վարուժան Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Իրազեկված հավաք է, ոստիկանները ուզեն, չուզեն գոնե արտաքուստ պետք է պարտականությունները կատարեն, պատասխանատվությունը ընկնում է ոստիկանների վրա, այնտեղ կարող էին հիմար ձեւանալ եւ խուսափել պատասխանտվությունից, իսկ այստեղ պիտի գան, մասնակցեն եւ ապահովեն անվտանգությունը»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

Դրանից բացի՝ մարտի 24-ին նախատեսված է քաղաքացիական պայմանագիրը կնքելու գործընթացը: Վարուժան Ավետիսյանը նշեց, որ պայմանագիրը կնքվում է ՀՀ քաղաքացու եւ «Հիմնադիր խորհրդարանի» միջեւ, որով «Հիմնադիր խորհրդարանին» լիազորում է հանդես գալ իր անունից՝ որպես ներկայացուցչական մարմին: