«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքը վերակազմավորման փուլում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ այժմ մասնագետները աշխատում են կայքի վրա, առաջիկա օրերին այն կվերագործարկվի: «Կայքը նոր տեսք կստանա, այն կլինի ավելի մատչելի կուսակցության հետ շփման տեսանկյունից,  կայքը հանդես կգա նոր ոճով»,-ասաց մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ կենտրոնական գրասենյակին, ապա տարածքում վերանորոգման աշխատանքները շարունակվում են, դեռ հայտնի չէ՝ երբ կտեղափոխվեն: