ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը մայիսի 9-ին Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր է ուղարկել 68 պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Նախարարը նշել է, որ իրենք արդեն 30 դրական պատասխան են ստացել։

«Մենք հրավիրել ենք 68 պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, ինչպես նաեւ որոշ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրամիությանը։  Շուրջ 30 դրական պատասխան  մենք արդեն ստացել ենք»,- մեջբերում է Լավրովի խոսքը «ՌԻԱ Նովոստի»-ն։

Լավրովը հավելել է, որ միջոցառումները կկայանան բարձր մակարդակով։