Եվրամիությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ էներգետիկ ոլորտում։ Այս մասին Բրյուսելում գերմանական «Մարշալ» հիմնադրամի կազմակերպած  ֆորումում հայտարարել է Կլիմայի եւ էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Արիաս Կանյետեն։

«Ռուսաստանն ու ԵՄ-ն էներգետիկ ոլորտում փոխադարձ կապվածություն ունեն։ ԵՄ-ն պատրաստ է կարգավորել հարաբերությունները ճիշտ պայմաններով։ Եվրամիությունն ու ՌԴ-ն պետք է գործընկերներ մնան։ Դա պետք է լինի առեւտրային գործընկերություն՝ հիմնված թափանցիկության եւ ԵՄ գործող օրենսդրության վրա»,- մեջբերում է եվրահանձնակատարի հայտարարությունը ՏԱՍՍ-ը։