Պակիստանի իշխանությունները ազատել են հնդկական 57 ձկնորսական նավերը նրանց անձնակազմերի հետ միասին։ Հարեւան երկրների միջեւ ջրային սահմանների ոչ հստակ բաժանման եւ Դելիի եւ Իսլամաբադի լարված հարաբերությունների պատճառով ձկնորսների ձերբակալության դեպքերը հաճախակի բնույթ են կրում։ Այս մասին հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հաճախ ձկնորսների հետագա ճակատագիրը կախված է այդ պահին երկրների միջեւ գոյություն ունեցող հարաբերություններից։
Ձկնորսների ազատումն այս անգամ պայմանավորված է մարտի սկզբին երկու պետությունների միջեւ երկկողմ բանակցությունների վերականգմամբ։





























