Իմրալը կղզում ցմահ ազատազրկված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Նովրուզի տոնի առթիվ հանդես է եկել հատուկ ուղերձով։
Ներկայացնում ենք Դիարբեքիրում Նովրուզի տոնակատարության ժամանակ ընթերցված այդ ուղերձի կարեւոր նախադասությունները.
Անհրաժեշտ եմ համարում, որ Թուրքիայի դեմ 40 տարի տեւող պայքարի ավարտի համար կոնգրես գումարվի։
Կոնգրես կազմակերպելով՝ պետք է նոր ժամանակաշրջան սկսել։
Պետք է սկիզբ դրվի սահմանադրական հավասարության եւ ազատ ապրելու հիմքերի վրա դրված ժամանակաշրջանի։
Թուրքիայի դեմ PKK-ի վարած 40 տարվա զինված պայքարի ավարտի համար ժամանակին համահունչ կոնգրես պետք է հրավիրվի։
Խաղաղության համար մեր պայքարը կարեւոր հանգրվանի է հասել։
Հակամարտություններիով ժամանակաշրջանից հետո խաղաղության ժամանակաշրջան ենք մտնում։
Իմ կոչ արած կոնգրեսի միջոցով նոր ժամանակաշրջան է սկսվելու։
Թուրքիայի հանրապետության 90-ամյա պատմության հակամարտային շրջանը հաղթահարելով՝ դեպի ապագա ենք շարժվելու։
Կեցցե Նովրուզը, կեցցե ժողովուրդների եղբայրությունը...։




























