Իտալիայի իրավապահ մարմինները երկրի տարբեր քաղաքներում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել են Վրաստանի 10 քաղաքացիներից բաղկացած հանցագործ խմբավորում, գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Ձերբակալվածներից 9-ը կանայք են, որոնք աշխատանքի էին անցնում իտալացիների մոտ եւ սեփականատերերի մասին տեղեկություն հաղորդում չարագործներին։
Խմբավորման մի քանի անդամներ դեռեւս հետախուզվում են։




























