Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, սաստիկ բքի հետեւանքով փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածը:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ: