Երեւանի Շենգավիթ համայնքում մարտի 21-ին բացվեց ԱՐԱՅ ընկերության հերթական վաճառասրահը: Մոտ 1500 քմ տարածքով քառահարկ նորակառույցի առաջին հարկում ամբողջությամբ ներկայացված է հիմնական պաշտոնական գործընկեր LG ընկերության ապրանքանիշը՝ իր ամբողջ տեսականիով՝ այդ թվում՝ 4k կետայնությամբ, ճկված Oled էկրանով սմարթ հեռուստացույցներ, նորագույն սառնարաններ, լվացքի մեքենաներ, բջջային հեռախոսներ: LG-ի այս բրենդշոփն ամենամեծն է  Հարավային Կովկասում։

 Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության գլխավոր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը, խնդիր կար, որ իրենց հիմնական պաշտոնական գործընկերը Հայաստանում ներկայացվեր բարձր մակարդակով (ֆոտոռեպորտաժ):

«Հիմնական խնդիրն է ստեղծել հնարավորինս արդյունավետ եւ առավելագույն աստիճանի հասցրած՝ սպառողների շահերի, կարիքների բավարարմանն ուղղված սպասարկման պայմաններ, ապրանքատեսականու հնարավորինս բարձր եւ լայն շերտ, ինչպես նաեւ ստեղծել սպասարկման եւ վաճառքի բարձր պայմաններ»,- ասաց ԱՐԱՅ ընկերության գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ այս վաճառասրահում նույնպես գործելու է ցածր գների քաղաքականությունը, ցածր տոկոսադրույքով ապառիկ վաճառքը:

Սրահի բացմանը ներկա էր նաեւ LG ընկերության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Սայլաս Չոյը, որի ձեռքին Հայաստանի զինանշանով ժամացույց էր, որը նույնպես կարելի է ձեռք բերել այս վաճառասրահում:

«Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք բարձր մակարդակով ներկայացնել այս ապրանքանիշը Հայաստանում: LG ընկերությունը հայ սպառողներին առաջարկում է հեռուստացույցների, լվացքի մեքենաների եւ այլ կենցաղային տեխնիկայի մեծ տեսականի»,- նշեց Սայլաս Չոյը:

Վաճառասրահի մյուս հարկերում ներկայացված են նաեւ ԱՐԱՅ-ի պաշտոնական գործընկեր համաշխարհային առաջատար Zanussi, Electrolux, AEG, Apple, Vestel, Smeg եւ այլ տեխնիկայի ապրանքանիշերը՝ նորացված տեսականիով։