Մարտի 22-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1949 թ. ծնված Մելիք Հ.-ն եւ հայտնել, որ իրենց շենքի դիմացի խանութը դանակահարված տղա է մտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 18.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել 23-ամյա Սերգեյ Ա.-ն եւ հայտարարել, որ հարվածել են գլխին:

Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին,Երեւանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 30 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր ծանոթ՝ 25-ամյա Վահան Ս.-ն, գարեջրի շշով հարվածել է գլխին` պատճառելով վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: