Դրամական միջոցների ապահով պահպանման, ճկուն կառավարման եւ եկամուտ ստանալու նպատակով արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Յունիբանկն առաջարկում է նոր քարտեր` U-Planet:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսուհետ ցանկացած երկրից, առցանց, կարելի է պատվիրել Յունիբանկի Visa միջազգային բազմարժութային քարտեր ԱՄՆ դոլարով, եվրոյով կամ ՀՀ դրամով: Քարտային հաշվի մնացորդի նկատմամբ բանկը կհաշվարկի բարձր տոկոսադրույք` տարեկան 4% ԱՄՆ դոլարի/եվրոյի եւ 8%` ՀՀ դրամի համար:
«Այսօր բանկային քարտը աշխարհի ցանկացած կետում վճարումներ կատարելու կամ կանխիկ գումար ստանալու ամենաապահով եւ հարմար միջոցն է: Առավել եւս` եթե քարտի հաշվին առկա միջոցները եկամուտ են բերում քարտապանին: Դրսում գտնվող մեր հայրենակիցները մեծ ցանկություն ունեին օգտվել խնայողությունները հայրենիքում եւս պահելու հնարավորությունից: Հատուկ իրենց համար սկսում ենք U-Planet քարտերի թողարկումը եւ առաջարկում դրամական միջոցներն ապահով պահելու շահավետ պայմաններ», - նշել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման եւ վաճառքների գծով տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:
Քարտի պատվիրման գործընթացը բավական պարզ է եւ արագ: Ընդամենը պետք է այցելել www.unibank.am/apply եւ լրացնել տվյալները: Քարտը սեղմ ժամկետներում հաճախորդին կուղարկվի փոստային ծառայության միջոցով:
«Քարտապանների համար Յունիբանկն ապահովում է շուրջօրյա սպասարկում: Մեր մասնագետները շաբաթը 7 օր, օրական 24 ժամ պատրաստ են օգնելու քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում: U-Planet քարտի համար կարող եք դիմել` գտնվելով աշխարհի ցանկացած երկրում: Պարզապես կայքում պատվիրեք քարտը եւ մեր աշխատակիցը կկապնվի ձեզ հետ: Բանկ այցելելու կարիք չկա, հաճախորդի նույնականացումը կիրականացվի skype-ի միջոցով: Մեր քարտերի եւս մեկ առավելությունը դրանց բազմարժութային լինելն է: Այսինքն քարտին, հաճախորդի նախընտրությամբ, ամրագրվում են տարբեր արժույթներով մի քանի հաշիվներ: Ունենալով բազմարժութային քարտ, հաճախորդը գտնվում է շահեկան վիճակում, քանի որ ցանկացած պահին հնարավորություն է ունենում օգտվել անհրաժեշտ արժույթից»,- հավելեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման եւ տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:
Քարտային գործարքների անվտանգության ապահովման նպատակով բանկն անվճար առաջարկում է օգտվել նաեւ SMS հաղորդագրության ծառայությունից, որի միջոցով կարելի է տեղեկատվություն ստանալ բանկային քարտով իրականացված յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ: Հաղորդագրություններն ուղարկվում են հաճախորդի կողմից նշված բջջային հեռախոսի համարին` քարտով կատարված յուրաքանչյուր գործարքից անմիջապես հետո: Որպես նվեր` քարտապաններին տրամադրվում է «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգը:





























