LifeNews-ի խմբագրությունում խուզարկություն է ընթանում։ Այս մասին ասված է պարբերականի կայքում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները խմբագրությունում առգրավում են ընկերության փաստաթղթերն ու սերվերները, գրում է Gazeta-ն։

Համաձայն խուզարկության որոշման՝ Քննչական կոմիտե է դիմել «Դիմադրություն» իրավապահ կազմակերպությունը՝ պահանջելով ստուգումներ անցկացնել անչափահասների դեմ կատարված 2  հանցագործությունների մասին հրապարակումների վերաբերյալ։