«Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ի  Երեւանի   գազաֆիկացման  եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարի վերանորոգման եւ վերակառուցման  նպատակով  մարտի  27-ին ժամը 9:00-ից  մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է   Կենտրոն  վարչական շրջանի Հին էրեվանցու փողոցի թիվ 2, Թումանյան փողոցի թիվ 19, 21, 21/1  հասցեների բազմաբնակարան շենքերի եւ թվով 10 տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: