Կիպրոսի Հանրապետության՝ քաղաքական կուսակցությունները Հայոց ցեղասպանությունը չճանաչման կամ ժխտման քրեականացմանն ուղղված օրինագծի քննարկումը մարտի 26-ին, եղել է Կիպրոսի խորհրդարանի օրակարգում, սակայն վերջին պահին հետաձգվել է մինչեւ մարտի 30-ը:

Պարզվել է, որ կիպրոսցի պատգամավորները վերապահություններ են ունեցել հարցի վերաբերյալ, նրանց մի մասն էլ ցանկացել է, որ միայն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ ընդունվի:

Նշենք, որ թուրքական մամուլի համաձայն՝ Կիպրոսի խորհրդարան օրինագիծը ներկայացրել են բոլոր քաղաքական կուսակցությունները համատեղ: Այն պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները եւ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100 ­ամյա տարելիցի կապակցությամբ:

Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: