Ամերիկյան գիտնականները պարզել են, որ նույնիսկ մայրամուտից հետո Արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնաս հասցնել մարդու մաշկին:

Պարզվում է՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ֆերմենտների ակտիվացման ժամանակ առաջացող էներգիան մթության մեջ անցնում է ԴՆԹ-ին եւ ժառանգական տարրերի վնասվածք առաջացնում:

Ավելի վաղ ամերիկյան գիտնականները պարզել էին, որ սոլյարին ավելի մեծ վնաս է հասցնում մարդու օրգանիզմից, քան մինչ այդ էր հայտնի: Սոլյարին չարաշահող մարդիկ սկսել են ավելի շատ դիմել բժիշկների: Հիվանդների մեծ մասը բողոքել է մաշկի եւ աչքերի այրվածքներից եւ մկանների վնասվածքից: