Հայաստանում ռուս սահմանապահները մարտի 27-ին Իրանի քաղաքացու են ձերբակալել:

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ «Ագարակ» սահմանապահ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանի քաղաքացին փորձել է  մաքսանենգ ճանապարհով թմրանյութ անցկացնել Հայաստան:

Զննումից հետո «Մեղրի» մաքսակետում Իրանի քաղաքացու ճամպրուկում հայտնաբերվել է գաղտնարան, որտեղ փաթեթներով սպիտակ փոշի է եղել, ընդհանուր առմամբ 2 կգ քաշով (ենթադրաբար մետամֆետամին):