Coca-Cola ընկերությունը սկսել է առանց լակտոզայի կաթ արտադրել: Նոր արտադրանքը պարունակում է 50 տոկոսվ ավելի շատ սպիտակուցներ, 50 տոկոսով ավելի քիչ շաքար եւ 30 տոկոսով ավելի շատ կալցիում, քան սովորական կաթը: Fairlife կաթը վաճառքի է հանվել 4 տեսակով՝ անարատ կաթ, ցածր յուղայնությամբ կաթ, յուղազրկված կաթ եւ շոկոլադով կաթ: Այս մասին գրում է Mignews-ը:

Կաթը, որի գինը տատանվում է 3.98-ից 4.20 դոլարի սահմաններում, արդեն վաճառքի է հանվել ԱՄՆ խոշորագույն խանութների ցանցում: Ինչպես գրում է Huffington Post-ը, գնորդները կասկածանքով են վերաբերվում նորարարությանը եւ չեն շտապում գնել Coca-Cola-ի արտադրած կաթը: