Փրկարար ծառայությունը մարտի 30-ին, ժամը 00.08-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավթաշենի կամրջի մոտակայքում մոտավորապես 10 րոպե է` նկատվում է վթարային ազդանշանները միացրած ավտոմեքենա, որի վարորդը կանգնած է կամրջի ճաղավանդակների մոտ (դեմքով դեպի կիրճը):
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Ոստիկանության աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում կանխվել է «Լոգան» մակնիշի Լ0198 պ/հ ավտոմեքենայի վարորդ՝ Վ.Մ.-ի ինքնասպանության փորձը:





























