Մարտի 28-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղում գտնվող քարհանքում վարորդները վիճաբանում են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված արտադրամասում կատարած զննությամբ, քար կտրող մեքենայի վրայից, հայտնաբերել է 2 փաթեթ` 9.6 գ եւ 3.9 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող չորացված եւ մանրացված դեղնականաչավուն զանգվածներով:

Պարզվել է, որ դրանք պատկանում են 50-ամյա Ալբերտ Ա.-ին:

Նույն օրը, ժամը 13.45-ին, Ալբերտ Ա.-ն բերման է ենթարկվել բաժին եւ հայտնել, որ զանգվածները պատկանում են իրեն, պատրաստել է կանեփի բույսերից, իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: