Մադրիդի «Ռեալը» վերջին փորձն է ձեռնարկել Ստիվեն Ջերարդին ձեռք բերելու համար: Footballpress-ի տեղեկացմամբ` արքայական ակումբը «Լիվերպուլին» 30 միլիոն ֆունտ ստերլինգի առաջարկ է արել: Նախկինում իսպանացիները նշում էին 24 միլիոն ֆունտ: Հուլիսի սկզբին «Լիվերպուլը» հրաժարվեց վաճառել Ջերարդին 70 միլիոն եվրոյից քիչ գումարով: 30-ամյա Ջերարդն ամբողջ կարիեարն անցկացրել է հարազատ ակումբում` 532 խաղում խփելով 132 գոլ: