Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովի խոսքը, որտեղ նա հայտարարում է, որ Ղարաբաղում չպետք է լինեն խաղաղապահներ հարեւան երկրներից, դա առաջին հերթին «մեսիջ» է ուղղված Ռուսաստանին: Նման տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:
«Միաժամանակ դեռ վաղ է խոսել խաղաղապահների ու նրանց կազմի մասին, քանի որ չկա ոչ միջազգային համաձայնագիր, ոչ փախստականների վերադարձ, ոչ Ղարաբաղի կարգավիճակ, որից հետո կարելի կլինի քննարկել, որ երկրները իրենց զինված ուժերը կուղարկեն տարածաշրջան»,- նշել է նա:
«Ընդգծեմ, որ Մամեդովի այս հայտարարությունը կապված է նրա հետ, որ Ռուսաստանը չի դադարեցնում փորձերը` ամեն գնով վերականգնել իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում: Կարծում եմ, որ շատ շուտով ռուսական ազդեցության գործոնը էլ ավելի կթուլանա Հարավային Կովկասում, քանի որ հենց Ռուսաստանում, մասնավորապես Հյուսիսային կովկասում շատ խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը եւ սպառնում աղետ դառնալ այդ երկրի ներքին իրավիճակում»,- իր խոսքն է ամփոփել Գուլուզադեն:



















