Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանը ոստիկանությունից պահանջում է իր բարձրախոսները:

Նա այս առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է.

«2013 թվականի հոկտեմբերի 30-ին Կառավարության շենքի մոտից բերման եմ ենթարկվել ես՝ ՀՀ քաղաքացի Գեւորգ Սաֆարյանս։ Բերման ենթարկելու ժամանակ ապօրինաբար առգրավվել է ինձ պատկանող բարձրախոսը: Մանրամասները՝ տեսանյութում:

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Հանրապետության հրապարակից ինձ բերման ենթարկելիս եւս առանց որեւէ իրավական հիմքի առգրավվել է ինձ պատկանող մյուս բարձրախոսը: Մանրամասները՝ տեսանյութում: 

Այս երկու դեպքում էլ բարձրախոսները մինչ օրս չեն վերադարձվել ոստիկանության կողմից, մինչդեռ այդ երկու գործով էլ դատական քննությունը վաղուց ավարտվել է:

ՀՀ ոստիկանությունից պահանջում եմ անհապաղ հետ վերադարձնել իմ սեփականությունը հանդիսացող բարձրախոսները»: