Մարտի 31-ին, ժամը 14.50-ին, Երեւանի Խանջյան փողոցի թիվ 37 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել Աստրա» ավտոմեքենան, «ԳԱԶ-322132» երթուղային տաքսին եւ «ՊԱԶ-320302» ավտոբուսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել Աստրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: