Մարտի 31-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Ծխախոտագործների փողոցի տներից մեկից, գողություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55-ամյա Վահան Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ հունվար-մարտ ամիսների ընթացքում Երեւանի տարբեր վայրերից կատարել է մի շարք գողություններ: Այսպես.

- մարտի 29-ին, ժամը 12.00-ից 12.30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի Պուշկին փողոցի թիվ 1 հասցեի մոտից գողացել է հեծանիվ,

- մարտ ամսին Երեւանի Վրացյան փողոցի թիվ 86 շենքի մոտից գողացել է կաշվե բաճկոն եւ էլեկտրական սղոց` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս,

- Երեւանի Չարենցի փողոցի թիվ 41/2 հասցեից գողացել է հեծանիվ,

-հունվար ամսին Քաջազնունի փողոցում գտնվող սուպերմարկետի մոտից գողացել է 1 արկղ օղի,

-մարտի 28-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Վրացյան փողոցի թիվ 90 հասցեի հարակից տարածքում գտնվող ավտոկայանատեղիում կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում դրված դրամապանակից գողացել է գումար:

Պատճառված վնասի չափերը պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: